շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Reuters-ը ևս հայտնում է Թուրքիայի կողմից գրոհայիններին Ադրբեջան ուղարկելու մասին

Reuters-ը ևս հայտնում է Թուրքիայի կողմից գրոհայիններին Ադրբեջան ուղարկելու մասին

Հեղինակավոր Reuters լրատվական գործակալությունը ևս հայտնում է, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ է ուղարկում Ադրբեջան` աջակցելու համար Հայաստանի դեմ սրվող պատերազմում:

Լրատվամիջոցը փոխանցում է, որ վարձկանների տեղափոխության մասին հայտարարել են նրանցից երկուսը՝ նշելով, որ Սիրիայի հյուսիսային շրջաններից Թուրքիայի հսկողության տակ գտնվող վարձկանները տեղակայվում են Ադրբեջանում:
 
Լրատվամիջոցը հայտնում է նաև, որ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական և քաղաքական ղեկավարությունը վարձկաններին ամսեկան 1500 դոլար է վճարում Արցախի և Հայաստանի դեմ կռվելու համար:
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: