երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ զինվորական բժիշկները Ղարաբաղում սկսել են խաղաղապահների՝ երկրորդ բաղադրիչով վերապատվաստումը

ՌԴ զինվորական բժիշկները Ղարաբաղում սկսել են խաղաղապահների՝ երկրորդ բաղադրիչով վերապատվաստումը

Ռազմական բժիշկները սկսել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների՝ երկրորդ բաղադրիչով վերապատվաստումը COVID-19-ի դեմ «Գամ-Կովիդ-Վակ» պատվաստանյութի առաջին բաղադրիչով (Սպուտնիկ V), հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Առաջին հերթին վերապատվաստում են անցնում բուժաշխատողները, հրամանատարական կազմն ու հերթապահները, ապա՝ մնացած զինծառայողները:
«Բժշկական ստորաբաժանման մասնագետները Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորածմբի զինծառայողների պլանային վերապատվաստում են իրականացնում «Գամ-Կովիդ-Վակ» պատվաստանյութի երկրորդ բաղադրիչով»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Օլեգ Վալիեւը։

Մինչ պատվաստանյութի ներդրումը զինծառայողները բժշկական զննության են ենթարկվել, ինչպես նաեւ տեղեկացվել են բոլոր հակացուցումների, սահմանափակումների ու առաջարկությունների մասին, որոնք կապված են հայրենական դեղամիջոցի առաջին եւ երկրորդ բաղադրիչների ներարկման հետ։

Անձնակազմի վերապատվաստումն իրականացվում է պլանային կարգով՝ նրանց խաղաղապահ առաքելության խնդիրների կատարմանն աջակցելու նպատակով։ Միաժամանակ ամբողջությամբ իրականացվում են նոր կորոնավիրուսային վարակի առաջացման եւ տարածման կանխարգելման միջոցառումները։

Բացի այդ, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի զինծառայողների բնակության վայրերում ջերմաչափական կետեր են կազմակերպվել։ Ընդհանուր տարածքներում եւ զինվորականների կացարաններում ախտահանման միջոցառումներ են իրականացվում ամեն օր։

  • Կիսվել: