շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՌԴ Պետդումայի պատգամավորը Ստեփանակերտում հանդիպել է ԱՀ նախագահի հետ

ՌԴ Պետդումայի պատգամավորը Ստեփանակերտում հանդիպել է ԱՀ նախագահի հետ

Արցախում է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը։

Նա  Ստեփանակերտում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, ինչի առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում  է կատարել։
 
«Քննարկել ենք տարածաշրջանում առկա իրավիճակը, քրիստոնեական կոթողների պահպանմանն ու վերականգնմանը, ինչպես նաև հետպատերազմյան ժամանակաշրջանում  հանրապետությունում կյանքը բնականոն հուն վերադարձնելուն ուղղված հարցեր»,- գրել է Վ. Միլոնովը։
 
Նշենք, որ ՌԴ Պետդումայի պատգամավորն Արցախ էր այցելել նաև 2020թվականի 44-օրյա պատերազմի օրերին` անվերապահ աջակցություն հայտնելով արցախահայությանը։
 

  • Կիսվել: