կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՌԴ խաղաղապահները հումանիտար ակցիա են անցկացրել Մաճկալաշենի 100-ից ավելի դպրոցականի համար

ՌԴ խաղաղապահները հումանիտար ակցիա են անցկացրել Մաճկալաշենի 100-ից ավելի դպրոցականի համար

Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները կազմակերպել և մարդասիրական միջոցառում են իրականացրել Արցախի հեռավոր շրջանում։

Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

«Այսօր հումանիտար ակցիա է իրականացվել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում: Դպրոցը դպրոցական հավաքածուներ է ստացել: Վաղը ծրագրվում է հումանիտար ակցիայի անցկացում Ստեփանակերտ քաղաքի մանկապարտեզում»,- հայտնել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը:

Ռուս խաղաղապահները գյուղական դպրոցում ավելի քան 100 երեխայի գրենական պիտույքների հավաքածուներ են փոխանցել:  

Տարեսկզբից ռուս զինծառայողներն ավելի քան 10 հումանիտար ակցիա են իրականացրել Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչների համար:

  • Կիսվել: