հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՌԴ խաղաղապահները 9 տոննա մարդասիրական բեռ են հասցրել Արցախ

ՌԴ խաղաղապահները 9 տոննա մարդասիրական բեռ են հասցրել Արցախ

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտ են հասցրել ավելի քան 9 տոննա մարդասիրական բեռ կարիքավոր բնակիչների և բազմազավակ ընտանիքների համար։

Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը: Նախօրեին մարդասիրական բեռը հավաքվել էր Մոսկվայում բարեգործական կազմակերպությունների կողմից և ՌԴ ՊՆ Իլ-76 ինքնաթիռով տեղափոխվել էր Երևան, որտեղից էլ ՌԴ խաղաղապահ զորակազմի շարասյան կազմում հասցվել էր Ստեփանակերտ:
 
Հումանիտար օգնության շրջանակում 5 հազար երեխայի համար նախատեսված են ամանորյա խաղալիքներ, գույք՝ մանկապարտեզների համար, անկողնային պարագաներ, հագուստ, կոշիկներ, դպրոցական պարագաներ:  Խաղաղապահները կհամակարգեն ու ապրանքները հասցեական կբաշխեն:

  • Կիսվել: