երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ խաղաղապահներն ապահովել են 7500 մարդու տեղաշարժ դեպի ԼՂ և հակառակ ուղղությամբ. ՌԴ ՊՆ

ՌԴ խաղաղապահներն ապահովել են 7500 մարդու տեղաշարժ դեպի ԼՂ և հակառակ ուղղությամբ. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները մեկ ամսում ապահովել են ավելի քան 4000 ավտոմեքենայի և 7500 մարդու անվտանգ տեղաշարժy դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Օլեգ Գլեբովը հայտնել է, որ զինծառայողները ստուգում են բոլոր մեքենաները: Օրական անցնում է ավելի քան 150 մեքենա:

Բոլոր արգելափակոցները հագեցած են ժամանակակից արտաքին տեսահսկման գմբեթային տեսախցիկներով, լուսարձակներով և անխափան սնուցման սարքերով: Խաղաղապահները զինված են «Ратник» կոստյումներով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

  • Կիսվել: