երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՌԴ-ից ժամանած բժիշկը Ստեփանակերտում հետազոտություններ և նեյրովիրաբուժական միջամտություն է իրականացրել

ՌԴ-ից ժամանած բժիշկը Ստեփանակերտում հետազոտություններ և նեյրովիրաբուժական միջամտություն է իրականացրել

ԱՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում սեպտեմբերի 1-ից 4-ը ներառյալ Ռուսաստանի Դաշնությունից ժամանած բժիշկ-նեյրովիրաբույժ Ավետիք Մարտիկյանի կողմից իրականացվել են հետազոտություններ, խորհրդատվություններ և նեյրովիրաբուժական միջամտություններ։

Մասնագետի կողմից կատարվել է 4 ողնաշարի միջողային սկավառակի ճողվածքահատում, 160 խորհրդատվություն և 20 բլոկադա (ցավազրկման նպատակով)։ Նմանատիպ այցերը կրելու են շարունակական բնույթ:

 
 
 
 
 

  • Կիսվել: