շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՌԴ-ի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակն Արցախում

ՌԴ-ի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակն Արցախում

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ժան-Իվ Լե Դրիանը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում, տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ ԱԳՆ ղեկավարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակը, միջնորդական ջանքերը, որոնք գործադրել է Ռուսաստանը՝ հակամարտության գոտում ռազմական բոլոր գործողությունների եւ կրակի լիարժեք դադարեցման համար:

ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ ասված է. ՛՛Նախարարներն ընդգծել են նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների իրականացումն ապահովելու կարեւորությունը: Այդ նպատակով հատուկ նշանակություն է ստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի, ՄԱԿ ԶԾ-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը: Լավրովը պարզաբանել է ռուս խաղաղապահների մասնակցության պարամետրերը, ինչպես նաեւ Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի գործառույթները:

Նախարարները համաձայնել են, որ ներկայումս հիմնական առաջնահերթություններն են ներքին տեղահանվածների եւ փախստականների անվտանգ վերադարձի, տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաարգելափակումը, մարդասիրական աջակցության ցուցաբերումն ու քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը՛՛:

Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի երկարաժամկետ եւ լիաֆորմատ կարգավորմանն ուղղված հետագա քայլերի մասին՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում համաձայնեցված սկզբունքների հիման վրա՝  ելնելով ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների հավասար շահերից՛՛:

  • Կիսվել: