կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ռազմшկան գործողությունների ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-ն հարվшծել է բնակելի շինություններին, մանկապարտեզներին, դպրոցներին․ ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ (լուսանկարներ)

Ռազմшկան գործողությունների ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-ն հարվшծել է բնակելի շինություններին, մանկապարտեզներին, դպրոցներին․ ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ (լուսանկարներ)

Սեպտեմբերի 19-ից 20-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում թիրախավորվել են նաև քաղաքացիական և հասարակական նշանակության օբյեկտներ։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։

Ադրբեջանական զինուժը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցներով հարվածներ է հասցրել բնակելի շինություններին, մանկապարտեզներին, դպրոցներին, վնասվել են նաև ավտոմեքենաներ։ Ընդ որում, դրանց մոտակայքում ռազմական որևէ օբյեկտ կամ զինտեխնիկա չի եղել։

Կապի և տրանսպորտի բացակայության, ինչպես նաև Ստեփանակերտը շրջաններին կապող ճանապարհների արգելափակմամբ պայմանավորված՝ առայժմ հնարավոր չէ ամբողջությամբ ճշտել վնասի չափը։

Լուսանկարներում` Ստեփանակերտում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների մի մասն է:

  • Կիսվել: