ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քվեարկության օրը 18 ահազանգից 7-ով քրեական գործ է հարուցվել. Արցախի ՄԻՊ

Քվեարկության օրը 18 ահազանգից 7-ով քրեական գործ է հարուցվել. Արցախի ՄԻՊ

Ես հրապարակային աղբյուրների հիման վրա 4 դեպքով՝ քարոզչության շրջանում, սեփական նախաձեռնությամբ քննարկում եմ ընդունել, դրանցից մեկը եղել է վարչական լծակի կիրառման վերաբերյալ ահազանգ, որը քիչ թե շատ որոշակի կոնկրետացում էր ենթադրում եւ բոլոր 4 դեպքերն ուղարկել եմ դատախազություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արացախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն՝ անդրադառնալոբ Արցախում ընտրությունների քարոզչության ժամանակ թույլ տրված խախտումներին։

«4–ից 2 դեպքով արդեն քրեական գործ է հարուցվել, 1 դեպքով, որն այս վարչական լծակի կիրառման վերաբերյալ ահազանգն է՝ քրեական գործի հարուցումը մերժվել է, քանի որ չի ապացուցվել, որ նմանատիպ դեպք է եղել եւ 1 դեպքով էլ տեղյակ եմ, որ նյութեր են հավաքագրվում»,– ասաց Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ 18 ահազնագ էլ արձանագրել են քվեարկության օրը.

«Բոլոր ահազանգերը ներկայացրել ենք Գլխավոր դատախազությանը, 18–ից 7–ով քրեական գործ է հարուցվել արդեն, մի մասով նյութերն են հավաքագրում եւ ողջունելի է, որ քվեարկության օրվանից հետո գլխավոր դատախազությունում օրակտիկա է փոխվել եւ ընրական գործընթացների վերաբերյալ հաղորդումները ընթացքավորվում են նաեւ քրեական գործերի շրջանակներում, այսինքն հենց առիթն ու հիմքը առկա են, քրեական գործեր են հարուցվում, ինչն ապահովում է տվյալ քննության արդյունավետությունն ու օպերատիվությունը։ Իմ լիազորությունների շրջանակներում հետեւելու եմ, որպեսզի իրավապահ մարմինները արդյունավետ քննություն անցկացնեն եւ իրավակա գնահատականներ տան։ 4 թե 5 լուսանկարահանման դեպքով էլ քրեական գործեր են հարուցվել, քննությունն ընթանում է եւ հույս ունեմ, որ իրավական գնահատականները կտրվեն, սակայն առ այսօր, որեւէ ընտրակաշառքի ապացուցված դեպք ես չգիտեմ։ Այպիսի խնդիրերից խուսափելու համար, պետք է օրենսդրությունում փոփոխություններ կատարվեն եւ ուղիղ կերպով արգելվեն լուսանկարահանման դեպքերը, որպեսզի ընտրողներն իմանան, որ դա ապօրինի գործողություն է»։

Բեգլարյանի խոսքով՝ եղել են նաեւ գաղտնիության իրավունքի խախտման մի շարք դեպքեր. «Բաց քվեարկության դեպքերն են, օգնողի ինստիտուտի որոշ կասկածելի դեպքեր են եղել, սրանք էլ բնականաբար իրավապահ մարմինները պետք է քննեն եւ համապատասխան գնահատականները տան։ Դեպքեր են արձանագրվել դիտորդների կամ լրագրողների կողմից հանձնաժողովի աշխատանքներին խանգարելու կամ միջամտելու, դեպքեր էլ եղել են, որ հակառակը՝ պատշաճ պայմաններ չեն ապահովվել դիտորդների եւ լրագրողների համար, սակայն բոլորը եղել են դրվագային խնդիրներ եւ կոնկրետ ահազանգեր չենք ստացել»։

 

 

  • Կիսվել: