շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Քռասնի համայնքի տարածքում ակնաղբյուրցիների համար կկառուցվի նոր թաղամաս (տեսանյութ)

Քռասնի համայնքի տարածքում ակնաղբյուրցիների համար կկառուցվի նոր թաղամաս (տեսանյութ)

Ես չեմ ուզում՝ դուք տեղափոխվեք ու գաղթականի կյանքով ապրեք: Այս մասին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Արցախի Հանրային ՀԸ-ի հաղորդմամբ՝ Քռասնի համայնքի տարածքում ակնաղբյուրցիների համար կառուցվելու է նոր թաղամաս. նախագահի հանձնարարականով ստեղծվել է տարհանված բնակիչների բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողով, որի գործառույթն է նոր բնակավայրերի կամ առկա բնակավայրերին կից տարածքներում նոր թաղամասերի հիմնումը:

Գլխավոր հատակագծի նախագծերի մշակման աշխատանքները իրականացնում է կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն, որի նախագահն էլ ղեկավարում է նորաստեղծ հանձնաժողովը:

 

  • Կիսվել: