շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քոլատակի բնակիչները հաստատակամորեն ապրում են հայրենի եզերքում. համայնքապետ

Քոլատակի բնակիչները հաստատակամորեն ապրում են հայրենի եզերքում. համայնքապետ

ԱՀ Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի բնակիչները հաստատակամորեն ապրում ու արարում են հայրենի հողի վրա։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քոլատակի համայնքապետ Սեյրան Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ գյուղացիների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է՝ անասնապահությունն ու հողագործությունը։

«Գյուղում 345 բնակիչ է ապրում։ Պատերազմից հետո ազատ բնակֆոնդից տասներկու տուն վերանորոգել ենք ու տրամադրել տեղահանված մեր հայրենակիցներին։ Դպրոցում կրթվում ու հայրենասիրական ոգով դաստիարակվում է 69 աշակերտ։ Այստեղ գործում է համայնքապետարան, բուժկետ, հանդիսությունների սրահ»,-ներկայացրել է համայնքապետը՝ որպես խնդիր նշելով ներհամայնքային ճանապարհների անմխիթար վիճակը։

Նրա տեղեկացմամբ՝ գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, ջրամատակարարմամբ, սակայն գազաֆիկացված չէ։

  • Կիսվել: