ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քոչարյանը Ապրիլյան պատերազմի շուրջ նիստից հետո պատասխանեց Մարդոյանին ուղղված հարցերին

Քոչարյանը Ապրիլյան պատերազմի շուրջ նիստից հետո պատասխանեց Մարդոյանին ուղղված հարցերին

ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանն այսօր հրավիրվել էր ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով:

Լրագրողները նիստից հետո հետաքրքրվեցին, թե ապրիլյան պատերազմի ժամանակ հրետանին որևէ բացթողում ունեցե՞լ է արդյոք , թե՞ ոչ։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, թույլ չտալով, որ Մարդոյանը պատասխանի, միջամտեց՝ նշելով․ «Երբ նայում եք գեներալին, նման գնահատական հնչեցնելու կարիք․․․Բացթողումների և ձեռքբերումների մասին այսօր որևէ մեկն իրավունք չունի ավելորդ բան խոսելու։ Հիմա դուք տալիս եք հարցեր, որոնց պատասխանն իմանալու եք ամիսներ անց։ Այսօր գեներալը, զորացրված լինելով բանակից, կարևորել է հանձնաժողովի աշխատանքները»։

Մարդոյանն ասաց, որ հանձնաժողովից իր սպասելիքն այն է, որ վերլուծություններ կկատարվեն, և հաջորդ քայլն ի նպաստ բանակի հետագա զարգացման կլինի:

Լրագրողները հարցին՝ վարչապետը հայտարարում էր, որ ապրիլյան պատերազմում դավադրություն է եղել, նման բան կա՞, Անդրանիկ Քոչարյանը կրկին միջամտեց. «Դուք քաղաքական հարցեր եք տալիս գեներալին։ Այդ հարցերը պետք է տաք մեր վերլուծությունները կարդալուց հետո»։ Նա միեւնույն ժամանակ ասաց, որ լրագրողները կարող են տալ քաղաքական հարցեր:

  • Կիսվել: