ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Քո բրենդը՝ Արցախից դեպի միջազգային շուկա». Ստեփանակերտում սեմինար է կազմակերպվել

«Քո բրենդը՝ Արցախից դեպի միջազգային շուկա». Ստեփանակերտում սեմինար է կազմակերպվել

Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնի Վահե Ֆաթալ սրահի "Հաբ Արցախ" ակումբում նախօրեին կազմակերպվել է «Քո բրենդը՝ Արցախից դեպի միջազգային շուկա» թեմայով սեմինար, որը վարել է թվային մարքեթինգի մասնագետ, Nakhshun Tea, BIB Digital Marketing Agency ընկերությունների հիմնադիր-տնօրեն Դավիթ Գաբրիելյանը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում բանախոսը մասնակիցներին ներկայացրեց Nakhshun Tea ընկերության ստեղծման գործընթացը։ Քննարկվեցին արցախյան բրենդը միջազգային շուկայում հաջողակ դարձնելու կարևորագույն գործոնները: Մեզ հետ զրույցում Դ. Գաբրիելյանը նշեց, որ նպատակ ունի մոտիվացնելու բիզնես գաղափար ունեցող բոլոր մարդկանց, որպեսզի նրանք այդ գաղափարը ճիշտ գեներացնեն և հասցնեն վաճառքի փուլին:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ«Սեմինարի գաղափարն իրականում վաղուց կար։ Նման սեմինարների կարիք Արցախում շատ է զգացվում, որովհետև այստեղ կան մեծ ներուժ ունեցող կազմակերպություններ, բրենդներ, որոնք առաջխաղացման տեսանկյունից ոչ լիարժեք են վարվում՝ միջազգային տիրույթ հասնելու համար: Եվ,սեմինար վարելու հրավեր ստանալով, սիրով ընդունեցի: Այսօրվա հանդիպումը, կարծում եմ, պրոդիկտիվ է լինելու այն մարդկանց համար, ովքեր ունեն իրենց բիզնեսը, բրենդը կամ գտնվում են գաղափարի փուլում և փորձում են ներկայացնել իրենց արտադրանքը արտաքին շուկայում, քանի որ ռեալ օրինակի վրա եմ պատմել, թե ինչպես է Արցախում թեյեր արտադրող ընկերությունը հասել միջազգային շուկա՝ ընդհուպ մինչև Ավստրիա, Ամերիկա, Գերմանիա և տարբեր հարթակներ: Արցախյան բրենդը, հասնելով միջազգային շուկա, լուծում է մի քանի խնդիր՝ նախևառաջ նպաստելով Արցախի ճանաչելիության բարձրացմանը և մեր տնտեսության զարգացմանը» , - նշեց Դ. Գաբրիելյանը:

  • Կիսվել: