շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Արցախում քննարկվել են շինարարության «առաջնագծում» սպասվող առաջիկա անելիքները

Արցախում քննարկվել են շինարարության «առաջնագծում» սպասվող առաջիկա անելիքները

Արցախի Հանրապետության  քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանն ընդունել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանին և  ՀՀ շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանին:  Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Քննարկվել են շինարարության «առաջնագծում» սպասվող առաջիկա անելիքները:

Սեպտեմբերի 27-ից սկսած Արցախի խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները թշնամու թիրախակետում են: Վթարավերականգնողական, ապամոնտաժման, վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ շատ կան:

Գործնական առաջին քայլերն արդեն արված են: Միայն Ստեփանակերտում արդեն պարզ է, թե շինարարների ջոկատները որտեղից են սկսվելու իրենց աշխատանքը:

Հնարավոր ամեն ինչ արվելու է, որ կարճ ժամանակում Ստեփանակերտում, մյուս բոլոր քաղաքներում  ու բնակավայրերում պատերազմի հետքն  իսպառ վերացվի:

  • Կիսվել: