հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Քննարկվել են ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի 2022 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված ծախսերն ու ծրագրերը

Քննարկվել են ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի 2022 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված ծախսերն ու ծրագրերը

Այսօր ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը մասնակցել է ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, որի ընթացքում քննարկվել է «Արցախի Հանրապետության 2022 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

Մասնավորապես, Ա. Մանգասարյանը ներկայացրել է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի 2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ծախսերը, ծրագրերը` ընդգծելով, որ աշխատակազմի պահպանման ծախսերի համար բյուջեով նախատեսված է 185 899,9 հազար դրամ:

«ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի ծրագրերի մասով 2022 թվականի բյուջեով նախատեսված է 15 819 800,0 հազար դրամ, որից` բնակարանային ապահովման ծրագրի համար` 12 985 000,0 հազար դրամ, բնակտարածքները գույքով և կենցաղային տեխնիկայով ապահովման ծրագրի համար` 2 500 000,0 հազար դրամ, բնակարան վարձելու կամ ժամանակավոր կացարանով ապահովման նպատակով ֆինանսական օգնության տրամադրման ծրագրի համար` 334 800.0 հազար դրամ»,- նշել է կոմիտեի նախագահը` հավելելով, որ գալիք տարում երկրորդային շուկայից նախատեսվում է Ստեփանակերտ քաղաքում ձեռք բերել 250 բնակարան, իսկ շրջաններում` 400 բնակելի տուն:

  • Կիսվել: