ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Քիչ հետո Ստեփանակերտում և Ասկերանի տարածքում պայթյուն կլսվի․ ԱՀ ԱԻՊԾ

Քիչ հետո Ստեփանակերտում և Ասկերանի տարածքում պայթյուն կլսվի․ ԱՀ ԱԻՊԾ

Քիչ հետո Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի մերձակա տարածքում տեղի կունենա ԱԻՊԾ սակրավորական խմբերի կողմից հայտնաբերված ականների և չպայթած այլ զինատեսակների վնասազերծում։  Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻ պետական ծառայությունից։

«Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։

Պարզաբանումների համար զանգահարեք ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: