ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քաշաթաղում ՃՏՊ-ի հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայող է մահացել

Քաշաթաղում ՃՏՊ-ի հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայող է մահացել

Բաքվի վերահսկողությանն անցած Քաշաթաղի շրջանի տարածքում այսօր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայող է մահացել, տեղեկացնում է minval.az-ը։

Ինչպես հաղորդվում է՝ ադրբեջանական բանակի զինծառայողները մահացել են ՛՛Կամազ՛՛ մակնիշի ռազմական բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:

 

  • Կիսվել: