Քարվաճառի շրջանում ականի վրա պայթել են ադրբեջանցի բարձրաստիճան սպաներ
Քարվաճառի շրջանում ադրբեջանցի բարձրաստիճան սպաներ են պայթել ականի վրա, այդ թվում՝ գեներալ Էնվեր Էֆենդիևը և բրիգադի հրամանատար Վուգար Իսբանդիյարովը: Այս մասին տեղեկությունները տարածվում են ադրբեջանական տելեգրամ ալիքներով, մինչդեռ այդ երկրի ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:
Տելեգրամ ալիքներից մեկում, մասնավորապես, նշվում է. ՛՛Միջադեպի հետևանքով ցամաքային զորքերի գեներալ Էնվեր Էֆենդիևը թեթև մարմնական վնասվածքներ է ստացել: Ավագը, որի անունը հայտնի չէ, վիրավորում է ստացել ուսի հատվածում: Երրորդ վիրավորի վիճակը ծանր է: Նախնական տվյալներով նա N բրիգադի հրամանատար Վուգար Իսբանդիյարովն է: Սպասում ենք պաշտոնական հայտարարությունների Ադրբեջանի Պաշտպանության նախարարության կողմից՛՛: