ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քարվաճառի՝ կորոնավիրուսով բնակիչը ապաքինվել է ու դուրս գրվել հիվանդանոցից

Քարվաճառի՝ կորոնավիրուսով բնակիչը ապաքինվել է ու դուրս գրվել հիվանդանոցից

Քարվաճառի քաղաքացի Ալբերտ Մկրտչյանը, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուսային վարակ, ապաքինվել և այսօր՝ ապրիլի 24–ին, դուրս է գրվել Հանրապետական բժշկական կենտրոնից: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական կենտրոնից։

Բժիշկների փոխանցմամբ՝ բուժումն իրականացվել է ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած ընթացակարգերի, որը թույլ է տվել շրջանցել հիվանդության բարդությունները:

 

 

  • Կիսվել: