հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քանի որ մի քիչ սեւ եմ, չէին հասկացել, որ հայ եմ. ԼՂՀ փախստականների միության նախագահը՝ 30 տարի առաջվա դեպքերի մասին

Քանի որ մի քիչ սեւ եմ, չէին հասկացել, որ հայ եմ. ԼՂՀ փախստականների միության նախագահը՝ 30 տարի առաջվա դեպքերի մասին

Երեսուն տարի առաջ Բաքվի ջարդերի ժամանակ ամենասկզբում մենք նկատել ենք երիտասարդների խմբերի, բայց հետո ենք հասկացել, որ նրանք փնտրում էին հայերին: Այս մասին այսօր Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված Հայաստանի եւ Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստի ժամանակ ասաց «ԼՂՀ փախստականների միություն» ՀԿ նախագահ Սանասար Սարյանը՝ վերհիշելով 30 տարի առաջվա դեպքերը:

Նա, մասնավորապես, նշեց. «Քանի որ մի քիչ սեւ եմ, չէին հասկացել, որ հայ եմ: Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ Բաքվում հայերի ինքնապաշտպանության կղզյակներ եղել են: Եթե դա չլիներ, զոհերն ավելի շատ կլինեին: Դրա մասին միջազգային կառույցներին պետք է ասել, որովհետեւ հարգում են այն ազգին, որը կարողանում է պաշտպանվել: Ես մի քիչ ավելի շուտ եմ լքել Բաքուն, բայց անցել եմ գյուղերով, մի քանի մնացել եմ Հադրութում, որտեղ էլի տեսա երիտասարդ թուրքերի, որոնք փնտրում էին հայերի տները: Ծնողներս արդեն լրացուցիչ ինքնաթիռներով կարողացան հասնել Երեւան»:

Սարյանը հավելեց նաև, որ մինչեւ 1991 թ. Արցախ է մտել մինչեւ 100 հազար փախստական Ադրբեջանից: Նա ասաց. «Եթե մեզ չի հաջողվել լավ ինքնապաշտպանվել Բաքվում, մենք դա կազմակերպել ենք արդեն Արցախում»:

  • Կիսվել: