շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Փրկարարները և պարեկները ձորը գլորված մեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից

Փրկարարները և պարեկները ձորը գլորված մեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից

Ապրիլի 20-ին՝ ժամը 15։27-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Խոտանան ճանապարհին մեքենան ձորն է գլորվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մեկ մարտական հաշվարկ և Պարեկային ծառայության կարգախումբ։
 
Պարզվել է, որ «Suzuki» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շուրջ 100 մ գլորվել հարակից ձորը․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։
 
Փրկարարներն ու պարեկներն արգելափակված վարորդին դուրս են բերել արգելափակումից։ Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
 

  • Կիսվել: