հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Քանի դեռ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտերում է, պատերազմը չի կարող ավարտված համարվել. Ղուլյան

Քանի դեռ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտերում է, պատերազմը չի կարող ավարտված համարվել. Ղուլյան

Բավարար աշխատանք չի արվում Բաքվի բանտերում ապօրինի պահվող բոլոր հայ պատանդների ու գերիների տունդարձի համար: Այս մասին այսօր Երևանի Սուրբ Աննա եկեղեցում կատարված միասնական աղոթքից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Այն, ինչը կապված է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կամ նրանց՝ Բաքվի բանտերում գտնվելու հանգամանքի հետ, շատ ստորացուցիչ է, և սա, կարծում եմ, ոչ միայն անհատական, այլև հավաքական, պետական տեսանկյունից է ստորացուցիչ»:

Ըստ Ղուլյանի՝ ցանկացած առիթ պետք է օգտագործել՝ ձայնը բարձրացնելու համար:

«Որովհետև եթե նրանք գտնվում են Բաքվի բանտերում, պատերազմը չի կարող ավարտված համարվել, որքան էլ խաղաղության պայմանագրի թղթերով մեզ փորձեն խաբել»,-ընդգծեց ա:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 17։00 -ին, Երևանի Սուրբ Աննա եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի ձեռամբ կատարվել էմիասնական աղոթք՝ Բաքվի բանտում ապօրինի պահվող բոլոր հայ պատանդների ու գերիների ու նրանց տունդարձի համար։

  • Կիսվել: