ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Քաղաքացիական հաբ» ՀԿ-ն նպաստում է Արցախում քաղաքացիական հասարակության ամրապնդմանը

«Քաղաքացիական հաբ» ՀԿ-ն նպաստում է Արցախում քաղաքացիական հասարակության ամրապնդմանը

«Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2019 թվականին՝ նպատակ ունենալով բարձրացնել Արցախում երիտասարդների իրավագիտակցության մակարդակը, նրանց ակտիվ մասնակցության միջոցով ամրապնդել ժողովրդավարությունն Արցախում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում կազմակերպության համահիմնադիր Լուսինե Համբարձումյանը նշեց, որ ինտրությունների ժամանակ իրենց կառույցն իրականացնում է դիտորդական առաքելություն, մոնիթորինգային ծրագրեր, տարբեր քննարկումներ և դասընթացներ:

Բնութագրությունը հասանալի չէ

«Արդեն ունենք իրավագիտակցորեն զարգացած երիտասարդներ, ովքեր գիտեն իրենց իրավունքները այս կամ այն բնագավառում, ինչպես նաև կարողանում են մոնիթորինգային ծրագրեր իրականացնել:

Ունենք զեկույցներ՝ մոնիթորինգների և դիտորդական առաքելությունների հիման վրա պատրաստված, որոնք տրամադրում ենք պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններին:

Բնութագրությունը հասանալի չէ

Ներկա պահին անվճար հիմունքներով հաշվապահության եռամսյա դասընթացներն են ընթանում: Ամեն շաբաթ ունենում ենք ոչ ֆորմալ դասընթաց, տարբեր բնագավառներից մասնագետներ ենք հրավիրում՝ նաև Հայաստանի Հանրապետությունից։ «Քաղաքացիական հաբ»-ը նաև անտիսրճարանային մշակույթն է բերել Արցախ, որտեղ այցելուները կարող են աշխատել մենակ կամ թիմով, կազմակերպել կինոդիտումներ, երաժշտական միջոցառումներ, ցուցահանդեսներ և այլ ծրագրեր իրականացնել:

Առաջիկայում ընդարձակելու ենք նախաձեռնությունները՝ ներգրավելով ավելի շատ երիտասարդների: Մեր բոլոր ծրագրերը կշարունակվեն, ինչպես նաև սպասվում են շատ հետաքրքիր, կառուցողական այլ նախաձեռնություններ», - նշել է Լ. Համբարձումյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: