շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փրկարարները Սզնեք համայնքից հիվանդին տեղափոխել են Հանրապետական բժշկական կենտրոն

Փրկարարները Սզնեք համայնքից հիվանդին տեղափոխել են Հանրապետական բժշկական կենտրոն

Մարտի 21-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակիչից հաղորդում է ստացվել, որ Ասկերանի շրջանի Սզնեք համայնքի բնակիչը (ծնված 1957թ.) վատառողջ է և «Հանրապետական բժշկական կենտրոն» տեղափոխելու համար շտապ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արցախի ՆԳՆ-ից հայտնում են, որ չնայած եղանակային պայմաններին և ճանապարհների անանցանալիությանը, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր:

Սզնեքում ձյան շերտի բարձրությունը հասնում է մեկ մետրի: Փրկարարները հաղթահարելով դժվարությունները, հիվանդին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն և տեղափոխել բուժհաստատություն:

  • Կիսվել: