շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փոխվարչապետը հայտնեց արցախցիների բնակարանային ծրագիրը վերջնական տեսքով ապրիլին ներկայացնելու մասին

Փոխվարչապետը հայտնեց արցախցիների բնակարանային ծրագիրը վերջնական տեսքով ապրիլին ներկայացնելու մասին

Կարծում եմ՝ ապրիլին արդեն ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ծրագիրը վերջնական տեսքով կարող ենք ներկայացնել: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Շատ բան չի մնացել, հիմնական հարցերը պարզ են: Խոսքը վերաբերում է 25-30 հազար ընտանիքների բնակարանով ապահովելուն: Այս ծավալը թե երկրորդային շուկայում առաջարկի տեսանկյունից, թե կառուցման մեջ գտնվող շինարարության տեսանկյունից բավական էական փոփոխություն է:

Հաշվի առնելով, որ առաջին փուլում ոչ բոլոր ընտանիքներին կկարողանանք առաջարկել բնակարան կամ տուն գնելու կամ կառուցելու հնարավորություն, ստիպված կլինեն որոշակի փուլային հաջորդականություն սահմանել, մենք աջակցության ծրագրերը կշարունակենք այն ընտանիքների համար, որոնք ավելի ուշ հերթում կլինեն»:

Իր հերթին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ այսօր որոշում է կայացվել, որով արցախցիների՝ կենսաթոշակների եւ նպաստների համար դիմումներ ներկայացնելու ժամկետը երկարաձգվում է եւս երկու ամսով՝ մինչեւ մայիսի 11-ը:

 

  • Կիսվել: