կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պողոսագոմերի ազատ բնակֆոնդը սիրով կտրամադրենք մեր տեղահանված հայրենակիցներին. համայնքապետ

Պողոսագոմերի ազատ բնակֆոնդը սիրով կտրամադրենք մեր տեղահանված հայրենակիցներին. համայնքապետ

ԱՀ Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր համայնքը 226 բնակիչ ունի:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Պողոսագոմերի համայնքապետ Արտակ Առուստամյանը:

«44-օրյա պատերազմից հետո համայնքում 4 ընտանիք է հաստատվել: Ազատ բնակֆոնդում 14 տուն ունենք, որոնք կտրամադրենք մեր այն տեղահանված հայրենակիցներին, ովքեր ցանկություն կհայտնեն հաստատվել մեր համայնքում: Դպրոցում սովորում է 36 աշակերտ. շենքը վթարային է: Գյուղում նախադպրոցական տարիքի 19 երեխա ունենք, սակայն մանկապարտեզ չունենք: Ունենք համայնքային կենտրոն, բուժկետ, ակումբ, հանդիսությունների սրահ, որոնց շենքերը ևս վթարային վիճակում են»,-ներկայացրել է Ա. Առուստամյանը:

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված չէ, իսկ տարվա գրեթե բոլոր եղանակներին գյուղն ունենում է ջրի խնդիր: Համայնքապետի խոսքով՝ գյուղի բնակչության զբաղվածության հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է:

  • Կիսվել: