ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կարկուտի հետևանքով Մարտակերտի շրջանում մրգատու ծառեր ու ցանքսեր են վնասվել

Կարկուտի հետևանքով Մարտակերտի շրջանում մրգատու ծառեր ու ցանքսեր են վնասվել

Ապրիլի 30-ի հետկեսօրին ուժեղ քամու և տեղացած կարկուտի հետևանքով Մարտակերտի շրջանի մի շարք համայնքներ նյութական վնասներ են կրել։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մարտակերտի շրջանի վարչակազմի գյուղատնտեսության, հողաշինարարության և հողօգտագործման բաժնի վարիչ Կարեն Հովհաննիսյանն տեղեկացրել է, որ կարկուտի պատճառով վնասներ են կրել շրջկենտրոն Մարտակերտը, Վարնկաթաղ, Մաղավուզ, Մոխրաթաղ, Մեծշեն, Աղաբեկալանջ, Ներքին Հոռաթաղ, Ծաղկաշեն, Կուսապատ, Ճանկաթաղ, Վարդաձոր, Չլդրան, Կիչան, մասամբ՝ Նոր Ղազանչի համայնքները։

«Հիմնականում վնասվել են տնամերձերում ցանած բանջարաբոստանային մշակաբույսերը, մրգատու ծառերը, խաղողի վազերը։ Տվյալ համայնքների վարչական տարածքներում աշնանացան և գարնանացան մշակաբույսերի վնասների չափերը կճշտվեն 2-3 օրվա ընթացքում»,-մանրամասնել է Կ. Հովհաննիսյանը։

Нет описания.

Մեզ հետ զրույցում Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ համայնքի ղեկավար Նորայր Ամիրյանն հայտնել է, որ կարկուտից գյուղում վնասվել են չորս տան, ինչպես նաև երկու անասնաֆերմայի տանիքներ, որոնցից մեկի պատը փլվել է: Նրա խոսքով՝ ամբողջությամբ տուժել են բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքսերը:

  • Կիսվել: