ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փետրվարի 26-ից մարտի 29՝ Արցախում նախընտրական քարոզչության ժամանակահատված. ԿԸՀ

Փետրվարի 26-ից մարտի 29՝ Արցախում նախընտրական քարոզչության ժամանակահատված. ԿԸՀ

Արցախում 2020 թվականի նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընտրական գործողությունների մեկնարկը տրվել է 2020 թվականի հունվարի 21-ին. ընտրական շտաբերի կազմավորում, դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրում, հայտնում են Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Հանրապետության նախագահի թեկնածուների, ինչպես նաև կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը Կենտրոնական ընտրական  հանձնաժողով ներկայացնելու ժամկետ է սահմանվել փետրվարի 5-ից մինչև փետրվարի 15-ի ժամը 18.00-ն, իսկ գրանցումը կկատարվի փետրվարի 15-ից մինչև փետրվարի 25-ի ժամը 18.00-ն: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է փետրվարի 26-ից մինչև մարտի 29-ի ժամը 24.00-ն:

Որպես նորույթ, թեկնածուների անունների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումների հերթականությունը քվեաթերթիկում որոշելու և նշելու համար վիճակահանություն կանցկացվի  փետրվարի 25-ին` Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:

Ընտրական տեղամասերը կկազմավորվեն մինչև 15.02.2020թ.:

Ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները կամփոփվեն, կարձանագրվեն և պաշտոնապես կհրապարակվեն մինչև ապրիլի 1-ի ժամը 20:00-ն, իսկ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում կընդունվի ապրիլի 7-ին:

  • Կիսվել: