շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փետրվարի 1-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ

Փետրվարի 1-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ

Փետրվարի 1-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին ներկա էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Այս մասին հայտնում է Արցախի ԱԺ աշխատակազմը:
 
Քննարկվել է ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենսդրական նախաձեռնության հեղինակը Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Աթայանն է:
 
Կորոնավիրուսի տարածման հետևանքով Արցախի Հանրապետությունում համաճարակային վիճակը հաշվի առնելով՝ օրինագծի հեղինակն անհրաժեշտ է համարում բարելավել օրենսդրական դաշտը: Կարգավորումը նպատակ ունի բարձրացնել աշխատունակ քաղաքացիների սոցիալական պաշտպանությունը, ինչպես նաև աջակցել հակահամաճարակային միջոցառումներին:May be an image of 3 մարդ, people sitting և ներսումը
Առաջարկվում է կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ պատվաստման կողմնակի ազդեցության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկել միջին ամսական աշխատավարձի (եկամտի) ՝ 100 տոկոսից:
 
Նախագիծն արժանացել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը: Հանձնաժողովային փուլից հետո ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը ներկայացվելու է հերթական նիստի քննարկմանը:

  • Կիսվել: