հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պետք է օգտագործել ցանկացած դիվանագիտական գործիք՝ կանգնեցնելու Ալիևի վտանգավոր գործողությունները.Կոնգրեսական Փալոնե

Պետք է օգտագործել ցանկացած դիվանագիտական գործիք՝ կանգնեցնելու Ալիևի վտանգավոր գործողությունները.Կոնգրեսական Փալոնե

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեն կոչ է անում Միացյալ Նահանգներին հնարավոր բոլոր միջոցներով կանգնեցնել Ադրբեջանի ղեկավարության գործողություններն ընդդեմ Արցախի բնակչության: 

Իր տարածած հաղորդագրության մեջ նա մասնավորապես նշում է«Սա Ալիևի կողմից Արցախի բնակչությանը Լաչինի միջանցքը փակելու նման անհեթեթ պահանջներով սպառնալու վերջին օրինակն է: Կոչ եմ անում ԱՄՆ պետդեպարտամենտին և ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությանը դատապարտել այս գործողություններն ու օգտագործել ցանկացած հասանելի դիվանագիտական գործիք՝ կանգնեցնելու Ալիևի վտանգավոր գործողությունները».

  • Կիսվել: