ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պետք է լսելի դարձնենք մեր ձայնը միջազգային հարթակներում. ԱՀ պետական նախարար

Պետք է լսելի դարձնենք մեր ձայնը միջազգային հարթակներում. ԱՀ պետական նախարար

Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը միշտ մեր սրտերում է:

Ստեփանակերտի «Զանգակատուն» հուշակոթողին իր հարգանքի տուրքը մատուցելուց հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ համաճարակի պատճառով այսօր մասսայական միջոցառումներ չեն կազմակերպվում, սակայն յուրաքանչյուր ոք իր պարտքն է համարում խոնարհումը բերել 105 տարի առաջ հայ ժողովրդի հանդեպ կատարված ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին:

«Ելնելով իրավիճակից՝ արդարացված եմ համարում հիշատակի միջոցառումների այս ձևաչափը: Անկախ ամեն ինչից՝ մեզնից և ոչ ոք չպետք է մոռանա այն իրողության մասին, որը կատարվեց 1915 թվականին: Խնդիրը պետք է վերջնական լուծում ստանա, և մենք մեր միասնականությամբ պետք է աշխարհին ապացուցենք ցեղասպան թուրքի կատարածը: Պետք է լսելի դարձնենք մեր ձայնը միջազգային հարթակներում: Չպետք է թույլատրենք, որ նման ոճրագործություններ կատարվեն աշխարհում»,-մասնավորապես ասել է Գ. Մարտիրոսյանը:

  • Կիսվել: