երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պետք է կրքերը թուլացնող լուծում լինի. ինչպիսին, օրինակ՝ ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների բանակցությունները. Մարուքյան

Պետք է կրքերը թուլացնող լուծում լինի. ինչպիսին, օրինակ՝ ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների բանակցությունները. Մարուքյան

Եթե Կարմիր խաչի ներկայությամբ, ՌԴ խաղաղապահների ներկայությամբ Լաչինի միջանցքից մարդ են ձերբակալում, էլ մնացած բոլոր ձևավորված բաները, որ մենք պատրաստ ենք համագործակցել, պատրաստ ենք ինտեգրել, ամբողջովին փլուզվում են։ Այդ մասին «Լուրերի» տաղավարում ասաց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությանը։

«Ես կարծում եմ որ միջազգային հանրությունը սա արձանագրում է. մենք աշխատանք տանում ենք, որ դա ավելի արձանագրվի, բնականաբար դատական համապատասխան նախաձեռնություններ կլինեն, բայց սա նշանակում է, որ բոլոր այն ինստիտուտները, որոնք աչք են փակում այս պրոցեսի նկատմամբ, նրանք դառնում են Ադրբեջանի հետ այս հանցագործությունների «փայատերը», էթնիկ զտման «փայատերը», այն ցեղասպանական վտանգի «փայատերը», որն, ըստ էության, շատ մոտ է իրագործվելուն։ Մենք ունենք հումանիտար ճգնաժամ. մարդկանց ալյուր, ձեթ, շաքարավազ փորձում ենք անցկացնել, ասում են՝ սա սադրանք է. գիտե՞ք հիմա սահմանային է վիճակն այս իմաստով, որ պետք է ինչ-որ կրքերը թուլացնող լուծում լինի. այդ լուծումը կարող է լինել, օրինակ՝ ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների բանակցությունները. դրա շուրջ էինք աշխատում, մեկ էլ երեկ տեղի ունեցավ այս ձերբակալությունը կամ առևանգումը. հիմա ես հարց եմ տալիս. սա վստահության վիճակը կողմերի մոտ, կոնկրետ ԼՂ մասով, բարձրացնո՞ւմ է, որ գնան բանակցությունների, բա որ բանակցող մարդկանց առևանգեն»,- ասաց Մարուքյանը։

Ինչ վերաբերում է ԼՂ-Ադրբեջան բանակցությունների ժամանակ միջազգային մեխանիզմների ներդրմանը, ապա Էդմոն Մարուքյանը նշեց հետևյալը. «Այս պահին ունենք ակտիվ դերակատարներ. դա ՌԴ-ն է, Ֆրանսիան,, ԱՄՆ-ը, ԵՄ-ը։ Այդ բոլոր կողմերից էլ կարող է ձևավորվել միջազգային մեխանիզմը, ինչի մասին խոսում ենք։ Ադրբեջանը հետևողական աշխատանք էր տանում, որ այդ մեխանիզմը չլիներ»։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: