շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Պետք է աշխատենք որպես մեկ թիմ». Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է ԱՀ առողջապահության նոր նախարարին

«Պետք է աշխատենք որպես մեկ թիմ». Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է ԱՀ առողջապահության նոր նախարարին

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր  ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմին է ներկայացրել առողջապահության նորանշանակ նախարար Սամվել Ավետիսյանին:

Պետնախարարը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարի պաշտոնակատար Արթուր Օհանջանյանին՝ այս բարդ փուլում պատասխանատվություն ստանձնելու համար:

Ռուբեն Վարդանյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ նախարարին ՝ վստահություն հայտնելով,  որ նրա փորձն ու գիտելիքներն օգտակար կլինեն ոլորտի զարգացման համար: «Ունենք ճգնաժամ, ունենք շրջափակում, որը մեծ ազդեցություն է թողնում ոլորտի վրա, և պետք է կարողանանք լուծել սուր խնդիրները, ինչպես նաև  համակարգային փոփոխություններ իրականացնել: Բոլորս պետք է աշխատենք որպես մեկ թիմ,  քանի որ  այս  խնդիրները հնարավոր է հաղթահարել միայն թիմային աշխատանքով»,-նշել է պետնախարարը:

  • Կիսվել: