շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանը հաստատեց Ռուբեն Վարդանյանին բերման ենթարկելու մասին տեղեկությունը

Ադրբեջանը հաստատեց Ռուբեն Վարդանյանին բերման ենթարկելու մասին տեղեկությունը

Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունից հաստատել են Ռուբեն Վարդանյանին բերման ենթարկելու մասին տեղեկությունը։

Պետական ​​սահմանային ծառայության արագ արձագանքման ուժերի անդամների ուղեկցությամբ նրան տեղափոխել են Բաքու քաղաք։

Հիշեցնենք, որ նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով Վարդանյանի ձերբակալման մասին:

«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանին, երբ ադրբեջանական օկուպացիայից փախնող հազարավոր այլ հայերի հետ փորձում էր հեռանալ Արցախից: Շրջափակման տասը ամսվա ընթացքում Ռուբենն ուս ուսի տված կանգնել է արցախցիների կողքին, տարել դժվարությունները, նրանց հետ գոյատևման պայքար մղել։ Աղոթում եմ, որ ամուսինս անվնաս ազատ արձակվի և հայցում եմ ձեր աջակցությունը»,- ասված է հայտարարությունում:

  • Կիսվել: