շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այո, ես պատրաստ եմ աջակցել, որ իշխանությունը որքան հնարավոր է արագ փոխվի Հայաստանում. Ռուբեն Վարդանյան

Այո, ես պատրաստ եմ աջակցել, որ իշխանությունը որքան հնարավոր է արագ փոխվի Հայաստանում. Ռուբեն Վարդանյան

Հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը պատրաստ է միանալ բոլոր առողջ ուժերին ու աջակցել, որ իշխանությունը որքան հնարավոր է արագ փոխվի Հայաստանում:

«Ես ձգտում եմ, որ մենք փրկենք հայկական աշխարհը կործանումից, փրկենք Հայաստանի և Արցախի պետականությունը: Ես ձգտում եմ, որ անտարբեր չլինենք, թե ինչ է կատարվում Արցախում և Հայաստանում: Ես տեսնում եմ, որ մենք ունենք ճգնաժամ, որը կարող է բերել կործանման և Հայաստանի, և Արցախի, որովհետև մարդիկ, որոնք այսօր իշխում են Հայաստանում, ոչ կոմպետենտ են, չեն հասկանում՝ ինչ են անում, չունեն փորձ ու չեն ուզում սովորել: Իրենք չեն ներգրավում Սփյուռքը, որն ունի շատ բարձր մասնագետներ: Ես վստահ կարող եմ ասել, որ այս իշխանությունը ոչ միայն չգիտեի, թե ինչ պետք է անել, չունի ունակություն դա անելու և չի ուզում սովորել: Իրենք իրենց ոչ մի խոստումը չկատարեցին: Ոչ Սահմանադրությունը փոխեցին, ոչ կարողացան մեր անվտանգությունն ապահովել: 5 տարին բավական էր, որ երևա, որ այսօրվա իշխանությունը ունակություն չունի և չի կարողանում իր վրա վերցրած պարտականությունները կատարել: Այո, ես պատրաստ եմ միանալ բոլոր առողջ ուժերին և աջակցել, որ իշխանությունը որքան հնարավոր է արագ փոխվի Հայաստանում»,- «Ճակատագրական հանգրվան» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ժամանակ ասաց նա:

Ռուբեն Վարդանյանն ասաց, թե բոլոր կողմերից փորձում են իրեն տարբեր պիտակներ կպցնել՝ «Կրեմլի ագենտ, Բրիտանիայի ագենտ, Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ագենտ»:

«Ուրեմն ես ամեն ինչ ճիշտ եմ անում»,-հավելեց նա:

  • Կիսվել: