ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է ապահովել ՊԵԿ-ի և բարձրագույն ուսումնական հաստատության միջև արդյունավետ փոխգործակցությունը:

Այս մասին «Արցախպրես»-ին հայտնեցին ԱՀ ՊԵԿ մամուլի ծառայությունից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այն հնարավորություն է ընձեռնելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում անցկացնել համատեղ ուսումնասիրություններ, կազմակերպել գիտաժողովներ, թեմատիկ սեմինարներ, ուսանողներին ներգրավել ՊԵԿ-ի աշխատանքներին, ինչն էլ կնպաստի նրանց գործնական հմտությունների, կարողությունների ձեռքբերմանը և զարգացմանը:

  • Կիսվել: