կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պետաջակցության ծրագրով Ստեփանակերտում  եւ Ասկերանի շրջանում ավարտին է հասցվել մի շարք  կիսակառույց տների շինարարությունը

Պետաջակցության ծրագրով Ստեփանակերտում եւ Ասկերանի շրջանում ավարտին է հասցվել մի շարք կիսակառույց տների շինարարությունը

ԱՀ Կառավարության 2015թ. հունիսի 8-ի համապատասխան որոշմամբ' Արցախում գործում է  մինչև 5 միլիոն ՀՀ դրամի աջակցության ծրագիր, որի շահառու են հանդիսանում այն քաղաքացիները, ովքեր ունեն կիսակառույց շինություն և  ցանկություն ունեն այն  ավարտին հասցնել: Այն գործել է մինչև 2022թ. մարտ ամիսը: Այժմ ժամանակավորապես դադարեցված է, սակայն շուտով նորից կյանքի կկոչվի:

 Այս մասին տեղեկացնում ենք Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից:
 
Գերատեսչությունը ծրագիրն իրականացնելու լիազորությունները ստանձնել է 2021թ. հուլիսի 21-ից:
 
Ծրագրի շրջանակներում այսօր'  ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանն այցելել է Ստեփանակերտում, Աջափնյակ թաղամասում, Ասկերան քաղաքում և Իվանյան համայնքում բնակվող սույն ծրագրի շահառուներին՝ տեղում ծանոթանալով ավարտին հասցված կիսակառույց տների պայմաններին: Շահառուներն իրենց երախտագիտությունը հայտնեցին ծրագիրն իրականացնողներին:

  • Կիսվել: