երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ՊԲ–ում եւս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր կարգին

ՊԲ–ում եւս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր կարգին

ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող Եվս մեկ զորամաս այսօր՝ ապրիլի 17–ին, անցել է սննդի մատակարարման նոր կարգին։ Այս մասին հայտնում են ՊԲ լրատվական ծառայությունից։

ՊԲ-ում շարունակվում է անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը: Նման հերթական ճաշարանի բացման արարողությունը ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում տեղի է ունեցել ապրիլի 17-ին, որի մատուցվող սննդատեսակների ու ծառայությունների որակական ցուցանիշները առաջինը գնահատել են ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ու ՊԲ հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, գեներալ-մայոր Բորիս Դավիդովը: Սննդի ապահովումն իրականացնող ընկերության պատասխանատուների վստահեցմամբ իրենք իրականացնում են մշտական դիտարկումներ և, հաշվի առնելով ծրագրի անմիջական շահառուների նկատառումները, փորձում են էլ ավելի բարելավել մատուցվող ծառայությունների որակը: Անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը շարունակական է և առաջիկայում կներառի ՊԲ-ի այլ զորամասեր ևս:

  • Կիսվել: