շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ՊԲ մարտիկների պարգևատրումները լինելու են շարունակական. Արթուր Սարգսյան

ՊԲ մարտիկների պարգևատրումները լինելու են շարունակական. Արթուր Սարգսյան

ՊԲ մարտիկների պարգևատրումները լինելու են շարունակական։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԲ փոխհրամանատար Արթուր Սարգսյանը՝ անդրադառնալով պարգևատրումներին։

Պատասխանելով հացին, թե կոնկրետ ինչի՞ համար է «Արցախի հերոսի» բարձրագույն կոչում շնորհվել «Եղնիկներ»-ի հրամանատար Կարեն Ջալավյանին, Սարգսյանն ասաց․

«Պաշտպանության բանակի շրջանի հրամանատարը արցախյան գոյամարտից առ այսօր գտնվում է շարքում, բազմիցս վիրավորվել է, այդ թվում արցախյան գոյամարտում, ապրիլյան քառօրյայում եւ  իր հմուտ գործողությունների արդյունքում ապահովել է հյուսիսային ուղղության կայուն պաշտպանությունը եւ ռազմավարական նշանակության խնդիրների կատարումը՝ հաշվի առնելով, որ այդ ուղղությամբ հակառակորդն օգտագործել է աննախադեպ քանակության անձնակազմ, սպառազինություն եւ ռազմական տեխնիկա:

Պարգեւատրությունները կրելու են շարունակական բնույթ: Ըստ կատարված սխրանքների բոլորն էլ համապատասխան պարգեւատրումների արժանանալու են»:

  • Կիսվել: