ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փայտի և վառարանի ձեռքբերման համար Ստեփանակերտի քաղաքապետարանում ընդունվում են դիմումներ

Փայտի և վառարանի ձեռքբերման համար Ստեփանակերտի քաղաքապետարանում ընդունվում են դիմումներ

Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն վառելափայտի կամ վառարանի անհրաժեշտություն, կարող են դիմել Ստեփանակերտի քաղաքապետարան:

Այս մասին artsakhtert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սամվել Ղուլյանը:

«Դիմումներն ընդունելուց հետո ստուգվում է՝ արդյո՞ք, տվյալ դիմումատուն ունի փայտի կամ վառարանի անհրաժեշտություն: Եղել է դեպք, փայտի համար դիմել են ու պարզվել է, որ քաղաքացին փայտի կարիք չունի»,- նշեց Սամվել Ղուլյանը:

Նրա հաղորդմամբ՝ դիմումատուների ցանկն այնուհետև ուղարկվում է ԱՀ Ջրային կոմիտե:

«Քաղաքապետարանի կողմից բավարարված հայտերի հիման վրա «Ջրային տնտեսություն» ՓԲԸ-ի կողմից տրամադրվում է վառելափայտ և վառարան»,- մեզ հետ զրույցում ասաց ԱՀ Ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը:

Նրա տեղեկատվությամբ՝ մեկ դիմումի համար անվճար հիմունքներով 2 խորանարդ մետր վառելափայտ է նախատեսվում:

Դիմումների համար վերջնաժամկետ սահմանված չէ:

 

  • Կիսվել: