շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանում, Մարտակերտում և Մարտունիում

Պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանում, Մարտակերտում և Մարտունիում

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ սակրավորական ջոկատներն ամենօրյա ռեժիմով հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ՝ զենք-զինամթերքի և պայթուցիկ այլ առարկաների հայտնաբերման ուղղությամբ:

Օրվա ընթացքում պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում, ինչպես նաև հարակից մի շարք բնակավայրերում:

 
 

  • Կիսվել: