շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պատրաստվում է ՀՀ ՄԻՊ-ի հատուկ հայտարարությունն Ադրբեջանում բացված «պուրակի» վերաբերյալ

Պատրաստվում է ՀՀ ՄԻՊ-ի հատուկ հայտարարությունն Ադրբեջանում բացված «պուրակի» վերաբերյալ

Պատրաստվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ հայտարարությունն Ադրբեջանում բացված այսպես կոչված «պուրակում» արցախյան պատերազմին առնչվող ցուցադրությունների վերաբերյալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հաշվի առնելով լրատվամիջոցների հարցումները՝ տեղեկացնում ենք, որ պատրաստվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ հայտարարությունն Ադրբեջանում բացված այսպես կոչված «պուրակում» արցախյան պատերազմին առնչվող ցուցադրությունների վերաբերյալ:

Այս պահին միայն արձանագրում ենք, որ տեղի ունեցածն ապացուցում է այն, ինչ մշտապես հայտարարում է Մարդու իրավունքների պաշտպանը. խաղաղասիրությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. դա պարզապես շղարշ է` նախատեսված միջազգային հանրության համար՛՛:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում 2020-ի պատերազմում ձեռք բերված ռազմական ավարի այգի է բացվել:

  • Կիսվել: