ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ի գիտություն Ստեփանակերտի՝ զոհված և անհետ կորած բնակիչների ընտանիքների անդամներին

Ի գիտություն Ստեփանակերտի՝ զոհված և անհետ կորած բնակիչների ընտանիքների անդամներին

Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

՛՛Ի գիտություն 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Ստեփանակերտի՝ զոհված և անհետ կորած բնակիչների ընտանիքների անդամներին.

​Ստեփանակերտ քաղաքում սեփականության իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցների, շենքերի ու շինությունների

​- գույքահարկի

​- հողի հարկի,

ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքում հաշվառված և հրետակոծության հետևանքով վնասված ավտոտրանսպորտային միջոցների

​- գույքահարկի

լրիվ կամ մասնակի արտոնության համար կարող եք դիմել Ստեփանակերտի քաղաքապետարանի քաղաքային տեսչության եկամուտների բաժին կամ զանգահարել 047-95-25-79 և 047-94-44-19 հեռախոսահամարներով՛՛:

  • Կիսվել: