երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Փաշինյանը նշել է Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի լինելու անհնարինության պատճառը

Փաշինյանը նշել է Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի լինելու անհնարինության պատճառը

 Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ Խորհրդային միության փլուզման ժամանակ ԼՂ-ն անկախություն ստացավ այնպես, ինչպես Ադրբեջանն անկախացավ Խորհրդային միությունից՝ օգտվելով ԽՍՀՄ-ից դուրս գալու իր սահմանադրական իրավունքից: Այս մասին «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն մոտեցմանը, թե Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում:

«Ադրբեջանի նախագահի մոտեցումն անընդունելի է` հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ 1988թ. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների խորհուրդը հայտնեց Հայաստանին միանալու մասին: Ես կցանկանայի նշել,որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում մի պարզ պատճառով. երբ փլուզվում էր Խորհրդային միությունը, Լեռնային Ղարաբաղն անկախություն ստացավ ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանն անկախացավ Խորհրդային միությունից՝ օգտվելով Խորհրդային միությունից դուրս գալու իր սահմանադրական իրավունքից: Ըստ Ադրբեջանի, Ղարաբաղի հարցը հիմնվում է խորհրդային ստատուս-քվոյի վերականգնման վրա, ինչն անհնար է»,- ասել է Փաշինյանը:

  • Կիսվել: