երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փաշինյանը կարևորել է ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների հասցեագրման միջազգային մեխանիզմի ձևավորումը՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության նպատակով

Փաշինյանը կարևորել է ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների հասցեագրման միջազգային մեխանիզմի ձևավորումը՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության նպատակով

Լաչինի միջանցքի ապօրինի արգեալփակումը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի շարունակությունը, իհարկե, նեգատիվ ազդեցություն են ունենում խաղաղության գործընթացի վրա։ Այս մասին «Politico Europe» պարբերականին տված հարցվազրույցում, խոսելով Ադրեբջանի հետ խաղաղության շուրջ բանակցությունների մասին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իմ նշած պայմանավորվածությունների համատեքստում էական է ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների հասցեագրման միջազգային մեխանիզմի ձևավորումը Բաքու-Ստեփանակերտ երկխոսության նպատակով»,- ասել է նա։

Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի հետ պայմանավորվել են, որ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։

Նա վերահաստատց, որ «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում»։

Ըստ նրա՝ ամեն ինչ պետք է անել, որ կոնֆլիկտ տեղի չունենա․ «Եվ կարծում եմ, որ միջազգային ուշադրությունը, որ այսօր կենտրոնացած է ԼՂ-ի վրա, ԼՂ-ում խաղաղապահենրի առկայությունը, պետք է բավարար մեխանզիմներ դառնան, որպեսզի ԼՂ հայերն իրենց տներում արժանապատիվ և անվտանգ ապրեն»։

 

  • Կիսվել: