հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բացառված է որևէ ավել բան, քան մեր հրապարակային հայտարարություններում ասվածը. Փաշինյանը՝ ԼՂ խնդրի մասին

Բացառված է որևէ ավել բան, քան մեր հրապարակային հայտարարություններում ասվածը. Փաշինյանը՝ ԼՂ խնդրի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում որևէ բան է խոսվել, ինչի մասին իրենք հրապարակային հայտարարության մեջ չեն նշել:

Այս մասին Փաշինյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:
 
«Ինչ պետք է խոսվեր և ինչ խոսվել է, ես մինչև այդ խոսակցությունն այս ամբիոնից մի քանի անգամ ներկայացրել եմ: Բացառված է որևէ ավել բան խոսվի, քան մեր հրապարակային հայտարարություններում ասվել է: Մենք հռչակել ենք, թե ինչ օրակարգ ունենք, և ինչի մասին է լինելու մեր խոսակցությունը»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: