շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փաշինյանը հերքեց Դավիթ Շահնազարյանի հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից ինտեգրման ծրագիրը ՀՀ-ի միջոցով Արցախին փոխանցելու մասին 

Փաշինյանը հերքեց Դավիթ Շահնազարյանի հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից ինտեգրման ծրագիրը ՀՀ-ի միջոցով Արցախին փոխանցելու մասին 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ հերքեց արտակարգ լիազոր դեսպան, ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանի հայտարարությունն այն մասին, թե Ադրբեջանն Արցախի ինտեգրման չորս կետանոց ծրագիր է կազմել եւ Հայաստանի իշխանության միջոցով փոխանցել Արցախին։

«Բացարձակ անհեթեթություն է։ Լսել եմ հայտարարությունը, որտեղի՞ց այդ մասին գիտի Դավիթ Շահնազարյանը։ Ինձ նման փաստաթուղթ ոչ փոխանցվել է, ոչ էլ ասվել։ Գաղափար չունեմ։ Դավիթ Շահնազարյանից հարցրեք՝ որտեղից գիտի։ Եթե անգամ լիներ էլ, ես ինձ թույլ չէի տա ինչ-որ փաթեթ փոխանցել Ստեփանակերտին, որովհետեւ կհակասեր մեր տրամաբանությանը»,- ասաց նա։

 

 

  • Կիսվել: