կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պարտավոր ենք բարձրացնել և ակտիվ պահել Արցախի կարգավիճակի հարցը. Հրանտ Բագրատյան

Պարտավոր ենք բարձրացնել և ակտիվ պահել Արցախի կարգավիճակի հարցը. Հրանտ Բագրատյան

Չեմ կարծում, թե Արցախը Մայր Հայաստանին վերամիավորելու կամ Արցախի անկախությունը ճանաչելու ակտերը կարող են հակասել Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցային գործընթացին, առավել ևս` հանգեցնել պատերազմի:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, հասարակական-քաղաքական գործիչ, «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության համանախագահ Հրանտ Բագրատյանը:
 
«Նախաձեռնության հիմնական նպատակներն են բարձրացնել և ակտիվ պահել Արցախի կարգավիճակի հարցը, ինչպես նաև վերականգնել Արցախի տարածքային ամբողջականությունը և աջակցել Արցախի քաղաքական ուժերին ու ժողովրդին: Այսօրվա հրամայականն է զարգացնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ խաղաղապահները նպաստում են զինադադարի պահպանմանն Արցախում», - նշել է Հ. Բագրատյանը:

  • Կիսվել: