շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փարիզում ԱԳՆ մուտքի մոտ հայ երիտասարդները ցույց են կազմակերպել՝ Լաչինի միջանցքի բացման պահանջով

Փարիզում ԱԳՆ մուտքի մոտ հայ երիտասարդները ցույց են կազմակերպել՝ Լաչինի միջանցքի բացման պահանջով

Փարիզում ՀՅԴ «Նոր սերունդ» կազմակերպության անդամները ցույց են իրականացնում Ֆրանսիայի ԱԳՆ մուտքի մոտ՝ Quai d'Orsay-ում։ Նրանք արգելափակել են Ֆրանսիայի ԱԳՆ մուտքը, տեղեկանում ենք ՀՅԴ «Նոր սերունդ»-ի ֆեյսբուքյան էջից: 

Երիտասարդները կոչ են անում դադարեցնել Արցախի շրջափակումը։ Նրանք պարզել են «Բացեք կյանքի ճանապարհը։ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանեք» գրությամբ պաստառներ։

«Ֆրանսիան, ԵՄ-ն, միջազգային հանրությունը պետք է խախտեն Ադրբեջանի հանցագործությունների վերաբերյալ իրենց լռությունը։ Quai d'Orsay-ը պետք է արձագանքի եւ դիվանագիտական ​​ուղիներով վերջ դնի Լաչինի միջանցքի շրջափակմանը եւ պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ՝ իր հանցագործությունների համար»,-հայտարարում են ցուցարարները:

  • Կիսվել: